չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայի հակամարտությունում շահում է ԱՄՆ-ը, տուժում՝ Եվրոպան․ Մեդվեդև

Ուկրաինայի հակամարտությունում շահում է ԱՄՆ-ը, տուժում՝ Եվրոպան․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը էկզիստենցիալ հակամարտություն է, որն արդեն «մոլորակային մասշտաբով» խնդիր է դարձել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի հակամարտությունում շահում է ԱՄՆ-ը, տուժում՝ Եվրոպան, ամբողջ աշխարհը անսպասելի վիճակում է։ Եթե ​​այս պրոյեկցիայում դիտարկվում է իրավիճակը, ապա ինչ-որ չափով այս հակամարտությունը վերածվում է մոլորակային մասշտաբի հակամարտության»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։
 

Ինչպես նշում է Մեդվեդևը, ստեղծված իրավիճակում ուկրաինական ճգնաժամի համաշխարհային մասշտաբները «եվրոպացիները չեն տեսնում, իսկ ամերիկացիները չեն ցանկանում հաշվի նստել դրա հետ»։

  • Կիսվել: