ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Փարիզի ու Կիևի երկկողմ համաձայնագիրը կարող է պատրաստ լինել 2024-ի սկզբին

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Փարիզի ու Կիևի երկկողմ համաձայնագիրը կարող է պատրաստ լինել 2024-ի սկզբին

Փարիզն ու Կիևը մոտ են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի համաձայնեցմանը և կնքմանը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագիրը կարող է կնքվել 2024 թ. սկզբին: Այն սահմանելու է Ֆրանսիայից Ուկրաինա մարդասիրական, ռազմական և ֆինանսական օգնության մատակարարումը։

Օրեր առաջ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Փարիզն ակնկալում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններն ավարտել 2024 թվականի սկզբին: Նա նշել էր, որ արդեն մի քանի շաբաթ ընթացող բանակցությունները տեղի են ունենում Յոթի խմբի երկրների նախաձեռնության շրջանակներում:

  • Կիսվել: