Ուկրաինայի ԱԳ նախարարը Պուտինի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել:
Այսպես՝ Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ Պեկինում կայացած հանդիպման գլխավոր թեման դարձել է պատերազմն Ուկրաինայում: Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, եթե «Ռուսաստանը պարկեշտորեն մոտենա առաջարկին», սակայն, նրա խոսքով, առայժմ Պուտինի կողմից պատրաստակամություն չի նկատվում:
Կուլեբան, մասնավորապես, նշել է. «Ռուսական ագրեսիան կործանել է աշխարհը և դանդաղեցրել զարգացումը: Պատերազմի ամեն նոր օրը դառնում է մարդասիրական օրենքների խախտում և արդարադատության հետագա խեղաթյուրում: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել Ուկրաինայի դեմ պատերազմը, հաստատել խաղաղություն և վերականգնել մեր երկիրը»: