երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան վերսկսել է կոնտեյներային փոխադրումներն Օդեսայի նավահանգստով

Ուկրաինան վերսկսել է կոնտեյներային փոխադրումներն Օդեսայի նավահանգստով

Օդեսայի նավահանգստից կոնտեյներային փոխադրումները վերականգնվել են: Այս մասկին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դանիլ Գետմանցևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ տեղի է ունեցել վերջին երկու տարվա մեջ առաջին փոխադրումը։ 

«Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջին կոնտեյներային նավը ժամանեց Օդեսայի նավահանգիստներից մեկը և հենց հաջորդ օրը հաջողությամբ մեկնեց Ուկրաինայից»,- ասել է պատգամավորը։

Գետմանցևի խոսքով՝ Ուկրաինան կարողացավ վերսկսել առևտրային բեռնափոխադրումները, երբ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ հացահատիկի գործարքից, որը պահանջում էր հացահատիկի այլընտրանքային ճանապարհի բացում Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ։

Նախկինում հացահատիկն արտահանվում էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի գործարքի շրջանակում, բայց այն դադարեցվել էր 2023 թվականի հուլիսի 18-ին։

  • Կիսվել: