Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Օդեսայի նավահանգիստներին հարվածելու մասին
Ռուսական բանակը հարված է հասցրել Օդեսայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում էին ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարվածի հետևանքով ոչնչացվել են վառելիքի պահեստարաններ»:
Նշվում է նաև, որ Նիկոլաևի նավահանգստում հարված է հասցվել նաև ծովային քարշակ-նավին, որը նախատեսված էր ծովային դրոնների տեղափոխման համար։
Սև ծովում հարձակման է ենթարկվել ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավ։



