Ուկրաինան Ռոստովի մարզում հարված է հասցրել Հայրենական մեծ պատերազմի «Սամբեկյան բարձունքներ» ռազմական պատմության թանգարանին
Ուկրաինայի զինված ուժերը Ռոստովի մարզում հարված են հասցրել Հայրենական մեծ պատերազմի «Սամբեկյան բարձունքներ» ռազմական պատմության թանգարանին, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
Մարզպետի խոսքով՝ տուժել է 11 մարդ։ Տուժածներից 9-ը հոսպիտալացվել են։
Հարվածը հասցվել է ռազմական պատմության թանգարանի հիմնական շենքին, որտեղ գտնվում է տեղեկատվական-ցուցահանդեսային կենտրոնը: Ցուցադրված նմուշները չեն վնասվել:



