Ուկրաինան պատրաստ կլինի միանալ ԵՄ-ին առաջիկա երկու տարիների ընթացքում, իսկ ՆԱՏՕ-ին՝ ավելի շուտ. Ստեֆանիշինա
Ուկրաինան պատրաստ կլինի միանալ Եվրամիությանը առաջիկա երկու տարիների ընթացքում, իսկ ՆԱՏՕ-ին՝ ավելի շուտ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան:
Նրա խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կանի տասն անգամ ավելին, քան անում է հիմա, որպեսզի այդ որոշումն ավելի շուտ ընդունվի:
Պաշտոնյան հավելել է, որ հակամարտության ընթացքը կորոշի Կիևին ԵՄ-ին անդամակցելու քաղաքական որոշումը: