ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինան մեղադրանք է առաջադրել Թինա Կանդելակիին և միջազգային հետախուզում հայտարարել

Ուկրաինան մեղադրանք է առաջադրել Թինա Կանդելակիին և միջազգային հետախուզում հայտարարել

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է ռուս հաղորդավարուհի եւ մեդիամենեջեր Թինա Կանդելակիին մեղադրանքներ առաջադրելու մասին:

Վենեդիկտովան նախազգուշացրել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Կանդելակիի միջազգային հետախուզում հայտարարելուց հետո կարող է ձերբակալություն ակնկալել՝ նրան Ուկրաինային արտահանձնելու նպատակով: Ռուս հաղորդավարուհուն մեղադրելու պատճառ են դարձել նրա արտահայտությունները տելեգրամյան ալիքում։ Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ Կանդելակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ մյուս քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան, որից հետո երկիր կարող է վերադառնալ 2014 թվականին նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը:

  • Կիսվել: