ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինան կբացի ԵՄ-ի եւ Մոլդովայի հետ սահմանը

Ուկրաինան կբացի ԵՄ-ի եւ Մոլդովայի հետ սահմանը

Ուկրաինայի կառավարությունը թույլատրել է վերսկսել Եվրամիության եւ Մոլդովայի հետ սահմանի 66 անցակետերի աշխատանքը, տեղեկացնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Կետերի բացման մասին որոշումն ընդունվել է մայիսի 20-ին կառավարության նիստում: «Նախագծի իրականացումը կվերականգնի լիարժեք երթեւեկությունը Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի Հանրապետության, Ռումինիայի եւ Մոլդովայի հետ սահմանին»,-ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի անցակետերը փակ են մնում համաճարակային իրավիճակի պատճառով։ Մայիսի 22-ից Ուկրաինան մտադիր է վերսկսել միջազգային երկաթուղային եւ ավտոմոբիլային ուղեւորային հաղորդակցությունը:

«Միջմարզային փոխադրումները մենք դեռ չենք բացում»,-նշել է վարչապետ Դենիս Շմիգալը:

  • Կիսվել: