հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինան կարող է նոր դեսպան նշանակել ԱՄՆ-ում․ Financial Times

Ուկրաինան կարող է նոր դեսպան նշանակել ԱՄՆ-ում․ Financial Times

Կիևը դիտարկում է Վաշինգտոնում իր դեսպան Օքսանա Մարկարովային փոխարինելու հնարավորությունը՝ ընտրություններում հաղթած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմին հաճոյանալու համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նշվում է, որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն առաջարկվել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, սակայն նա հրաժարվել է։

«Կիևը նաև ձգտում է սիրաշահել Թրամփի ճամբարին՝ փոխարինելով Վաշինգտոնում իր դեսպան Օքսանա Մարկարովային»,- ասվում է հրատարակության մեջ:

  • Կիսվել: