հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում․  Բլինկեն

Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC-ին ասել է, որ համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Բլինկենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «արտասովոր տոկունությունը»:

Հարցին, թե արդյոք ինքը համոզված է, որ ուկրաինացիները կարող են հաղթել, նա պատասխանել է. «Ժամանակի ընթացքում, միանգամայն»:

«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա», - ասել է նա: 

Բլինկենի խոսքով՝ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ասել է, որ միջազգային հանրությունը հանձնառու է ամեն ինչ անելու՝ օգնելու Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:

  • Կիսվել: