Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել ՌԴ-ին՝ թիրախավորելով ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադին՝ օգտագործելով ուկրաինական արտադրության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հարվածի թիրախ է դարձել «Բարիկադներ» գործարանը, որը ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկն է:
Ինչպես հաղորդվում է՝ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև Ռուսաստանի Վլադիմիրի մարզի «Վտորովո» գծային-արտադրական-դիսպետչերական կայանին: Կայանի միջոցով դիզելային վառելիքը տեղափոխվում է Մոսկվայի Օղակաձև նավթամուղ, իսկ այնտեղից՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող խոշոր նավթաբազաներ։ Կայանը նաև ապահովում է նավթամթերքների մատակարարում Բալթիկ ծովի նավահանգիստներով արտահանման համար։
Ուկրաինան հարվածել է նաև Կերչում գտնվող «Պետրոպավլովսկ» ավտոմոբիլային լաստանավին՝ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հավելել՝ այն օգտագործվում է Ուկրաինայի հարավային շրջաններում ռուսական բանակի ռազմական լոգիստիկան ապահովելու համար։


