ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինան հաստատել է զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետները. Զելենսկի

Ուկրաինան հաստատել է զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետները։ Երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրի ղեկավարությունն արդեն որոշումներ է կայացրել, թե ինչպես են ստորաբաժանումներն առաջ շարժվելու։

«Գերագույն հրամանատարի շտաբի նիստում քննարկվել են նաև զինամթերքի տրամադրման, նոր բրիգադների նախապատրաստման և հետագա մարտավարության հետ կապված հարցեր»,- հավելել է Զելենսկին:

  • Կիսվել: