հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածներ հասցնել Ռուսաստանի նախագահի Կրեմլի նստավայրին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 

«Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - նշել են Կրեմլում։

 
 
 

  • Կիսվել: