շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar-ների վերաբերյալ

Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar-ների վերաբերյալ

Ուկրաինայի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել հարվածային «Bayraktar»  ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման և արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրվել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Baykar» ընկերության միջև:

Փաստաթղթի համաձայն՝ կենտրոնը կառուցվելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքում՝ Վասիլևսկ կոչվող վայրում:       

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը:

  • Կիսվել: