կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրել են ռասմագերիների փոխանակում

Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրել են ռասմագերիների փոխանակում

Ուկրաինան և Ռուսաստանն այսօր 45-ական ռազմագերիների են փոխանակել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

Նա հավելել է, որ ռուսներն իրենց են վերադարձրել ՛՛զավթված տարածքներից Ռուսաստան փոխադրված երկու քաղաքացիական չափահասների և երկու երեխաների՛՛:

՛՛Մենք վերադարձնում նեք Մարիուպոլի և ՛՛Ազովստալի՛՛ պաշտպաններին՛՛,-ասել է Երմակը:

Իր հերթին ռուսական կողմը հայտնել է, որ իրենց գերիներն Ուկրաինայում մահացու վտանգի տակ են եղել: Նրանց օդանավերով հասցրել են հայրենիք, որտեղ հետագայում վերականգնման նպատակով կուղարեն Պաշտպանության նախարարության բուժհաստատություններ:

 

  • Կիսվել: