չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինան դիմել է Գերմանիային՝ Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու համար

Ուկրաինան դիմել է Գերմանիային՝ Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու համար

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու համար, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Մեր նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար՛՛:

Միևնույն ժամանակ Ժովկվան ասել է, որ հանդիպումը հնարավոր է միայն ՛՛ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո՛՛։ Նրա խոսքով՝ դրանք առաջին պայմաններն են, որոնք պետք է կատարվեն: ՛՛

Հակառակ դեպքում... հնարավոր է քննարկել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը, բայց նման բանակցությունները և հնարավոր համաձայնությունը կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: