ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ուկրաինան բացում է Ղրիմի հետ սահմանը

Ուկրաինան բացում է Ղրիմի հետ սահմանը

Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը հաղորդել է, որ կիրակի՝ հունիսի 14-ից, նախատեսում է վերսկսել աշխատանքը Ղրիմի հետ սահմանային անցումներում:

Նախարարների կաբինետի համապատասխան որոշման համաձայն՝ սահմանային անցակետերում պետք է հատկացվեն բժշկական հետազոտության համար անհրաժեշտ տարածքները, իսկ թերակղզու տարածքից ժամանող անձինք ստիպված կլինեն անցնել ինքնամեկուսացման ռեժիմ:

Ուկրաինայի սահմանին կա երեք անցակետ՝ Կալանչակ, Չոնգար և Չապլինկա:

Թերակղզու հյուսիսում դրանք համապատասխանում են ռուսական Արմյանսկ, Ջանկոյ և Պերեկոպ անցակետերին:

 
 
 

  • Կիսվել: