շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան ակտիվացրել է ԱԹՍ-ների հարձակումները ՌԴ նավթավերամշակման գործարանների և արտահանման ենթակառուցվածքների վրա. աղբյուր

Ուկրաինան ակտիվացրել է ԱԹՍ-ների հարձակումները ՌԴ նավթավերամշակման գործարանների և արտահանման ենթակառուցվածքների վրա. աղբյուր

Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների և արտահանման ենթակառուցվածքների վրա, գրում է Ռոյթերզ-ը:

Նշվում է, որ վերջին հարվածները խաթարել են Ռուսաստանի տնտեսության առանցքային այս ոլորտի հզորության առնվազն 17 տոկոսը կամ՝ օրական կրճատել 1.1 միլիոն բարելի արտադրություն՝ բենզինի պակաս առաջացնելով Ռուսաստանի որոշ շրջաններում:

Աղբյուրը հայտնում է նաև, որ, ըստ վերլուծաբանների, Կիևն այս մարտավարությամբ փորձում է ամրապնդել դիրքերը հնարավոր խաղաղ բանակցություններում՝ կասկածի տակ դնելով պնդումները, թե Ուկրաինան արդեն պարտվել է պատերազմում։

Ռուսաստանի բյուջեի եկամուտների մեկ քառորդը կախված է նավթի և գազի արտահանումից, որոնց հաշվին այս տարի պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով՝ հասնելով Սառը պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակին։

 
 

  • Կիսվել: