ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինական զինուժը մեկ օրում 35 անգամ գնդակոծել է ԴԺՀ տարածքը

Ուկրաինական զինուժը մեկ օրում 35 անգամ գնդակոծել է ԴԺՀ տարածքը

Ուկրաինական զորքն անցած օրվա ընթացքում 35 անգամ գնդակոծել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը՝ ընդհանուր առմամբ արձակելով 212 արկ։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը:
 
«Անցած օրվա ընթացքում ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական կազմավորումների կողմից կրակի վարման 35 փաստ է արձանագրել։ Հակառակորդը Դոնեցկի ուղղությամբ 155 և 152 միլիմետրանոց արկեր է արձակել», - ասված է հաղորդագրությունում։
Կրակի տակ է հայտնվել յոթ բնակավայր` Դոնեցկ, Գոլմովսկի, Գորլովկա, Նովոսելովկա, Կաշտանովոյե, Միներալնոյե, Մակեևկա։
Անցած օրվա ընթացքում Դոնեցկի Պետրովսկի շրջանում մեկ տղամարդ է վիրավորվել։

  • Կիսվել: