ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինական զինուժը ավիահարվածներ է հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթի պահեստին

Ուկրաինական զինուժը ավիահարվածներ է հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթի պահեստին

Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի թելեգրամյան ալիքին հղումով։

«Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճաների բոլոր ծառայությունները։ Միջոցներ են ձեռնարկվում այն չեզոքացնելու ուղղությամբ», – նշել է Գլադկովը։

Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ հրդեհը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածով։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինուժի երկու ուղղաթիռ է ներխուժել Ռուսաստանի տարածք։

«Նավթի պահեստում հրդեհը բռնկվել է ցածր բարձրության վրա Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Զոհեր չկան»,- գրել է նա։

 

  • Կիսվել: