երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Ուկրաինական կողմը հայտնել է ՌԴ-ի 138 ԱԹՍ-ներից 101-ը խոցելու մասին

Ուկրաինական կողմը հայտնել է ՌԴ-ի 138 ԱԹՍ-ներից 101-ը խոցելու մասին

Ռուսական զորքերը սեպտեմբերի 20-ի գիշերը տարբեր տիպի 138 հարվածային անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա: Այս մասին տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նշվում է, որ Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի տվյալներով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են 101 դրոն, սակայն արձանագրվել են նաև հարվածներ։

Հարձակման ժամանակ ռուսաստանյան զորքերը կիրառել են Shahed տիպի հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ ռեակտիվ, ինչպես նաև «Գերբերա» դրոններ և «Պարոդիա» անօդաչու սարք-իմիտատորներ։ Արձակումները կատարվել են Ռուսաստանի Օրյոլի և Միլերովոյի ուղղություններից, ինչպես նաև Դոնեցկի մարզի և Ղրիմի տարածքներից։

Հաղորդվում է նաև, որ ժամը 08:00-ի դրությամբ ՀՕՊ միջոցները խոցել կամ ճնշել են 101 անօդաչու սարք։ Միաժամանակ արձանագրվել են օդային հարձակման միջոցների խոցումներ 17 վայրում։ Եվս հինգ հատվածում հայտնաբերվել է խոցված դրոնների բեկորների անկում։

Օդային ուժերը հայտնել են, որ հարձակումը շարունակվում է, և կոչ են արել բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինական որսացող դրոնների կողմից ռեակտիվ «Շահեդների» ոչնչացման առաջին կադրերը։ Ըստ նրա, Ուկրաինան արդեն փորձարկել է նման մի քանի մշակումներ իրական մարտական պայմաններում և մտադիր է դրանք դարձնել ռեակտիվ անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգային միջոց։

  • Կիսվել: