չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ

Ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA գ-ին:

Զարիֆն ասել է. «Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»: Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը:

Նախարարն այս դեպքը համեմատել է 1988 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից սխալմամբ իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ: Նա ասել է. «Վաշինգտոնը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այս միջադեպի համար: Նույնիսկ այդ հարձակման մեջ ներգրավված սպան մեդալ է ստացել»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Հասան Ռոհանին՝ Իրանի նախագահը, իր թվիթերյան էջում ավելի ուշ  հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը:

  • Կիսվել: