հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսում 4,3 միլիոն երեխա դարձել է փախստական. ՅՈՒՆԻՍԵՖ

Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսում 4,3 միլիոն երեխա դարձել է փախստական. ՅՈՒՆԻՍԵՖ

Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսվա ընթացքում 4,3 միլիոն երեխա դարձել է ներքին տեղահանված։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ Ուկրաինայում 7,5 միլիոն երեխաներից 4,3 միլիոնը տեղահանվել է, որոնցից 1,8 միլիոնը լքել են երկիրը։

«Պատերազմը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների ամենամեծ զանգվածային տեղաշարժերից մեկին։ Սա չարագուշակ պահ է, որը կարող է տևական ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և հասանելիությունը հիմնական ծառայություններին վտանգված է ներկայիս սարսափելի բռնության պատճառով», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Քեթրին Ռասելը:

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 78 երեխա, վիրավորվել՝ 105-ը, թեև սրանք միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված դեպքերն են։

  • Կիսվել: