ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինական բանակը հետ է մղում հարձակումները առանցքային ուղղություններով. Զելենսկի

Ուկրաինական բանակը հետ է մղում հարձակումները առանցքային ուղղություններով. Զելենսկի

Մենք արդեն 15-րդ օրն է՝ պաշտպանում ենք մեր պետությունը։ Մենք դիմացանք: Այս մասին իր հերթական ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին նշել է, որ ուկրաինական բանակը հետ է մղում հարձակումները առանցքային ուղղություններով:

Շնորհակալություն մեր զինվորականներին, ազգային գվարդիային, սահմանապահներին, ոստիկանությանը, տարածքային պաշտպանությանը և բոլոր նրանց, ովքեր միացել են պետության պաշտպանությանը, մենք ստրուկ չենք դարձել և երբեք էլ չենք դառնա։ Որովհետև սա է մեր ոգին, սա է մեր ճակատագիրը»,- իր ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: