Ուկրաինական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Լեհաստանի հարավարևելյան շրջանում ուկրաինական ավտոբուսը խոշոր վթարի է ենթարկվել՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Ողբերգական վթարի հետևանքով մահացել է 6 մարդ, 3 տասնյակից ավելի ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այսօր առավոտյան տեղեկացվել է, որ 57 ուղևոր փոխադրող ավտոբուսը գիշերն ընկել է փոսը: Տուժածները հոսպիտալացվել են:
Դեպքի պահին ուղևորների մեծ մասը քնած է եղել՝ առանց ամրագոտիների: Ուղևորներն աշխատանքից հետո ավտոբուսով վերադառնում էին Ուկրաինա: