ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում. Միրոշնիկ

Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում. Միրոշնիկ

Ուկրաինացի զինյալներն արգելափակվել են Սևերոդոնեցկի ՛՛Ազոտ՛՛ գործարանում, հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, հայտնել է. ՛՛Ազոտ՛՛ քիմմիավորման տարածքում գտնվող ուկրաինացի զինյալները բանակցության հնարավորություններ են փնտրում, սակայն այդ փոքր խմբավորումն այլևս չի կարող լքել ձեռնարկությունը: Նրանց համար կտրվել են նահանջի բոլոր ուղիները՛՛:

Միրոշնիկը նաև նշել է. ՛՛Զինյալների առանձին ներկայացուցիչներ փորձում են կապ հաստատել դաշնակից ուժերի հետ և ինչ-որ պայմաններ առաջ քաշել։ Նրանց բացատրում են, որ ոչ մի պայման չի ընդունվելու, պետք է զենքերը վայր դնեն ու հանձնվեն, այլ տարբերակ չկա՛՛։

Դեսպանի խոսքով՝ ՛՛Ազոտ՛՛ գործարանում կան նաև քաղաքացիական անձինք, որոնց ստույգ թիվը հայտնի չէ:

 

  • Կիսվել: