հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինացի նախկին պատգամավորի կինը փորձել է  28 մլն դոլար և 1,3 մլն եվրո գումարը ճամպրուկով տանել Հունգարիա

Ուկրաինացի նախկին պատգամավորի կինը փորձել է 28 մլն դոլար և 1,3 մլն եվրո գումարը ճամպրուկով տանել Հունգարիա

Հունգարացի մաքսավորները սահմանին ձերբակալել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Կոտվիցկու կնոջը, որը փորձել է Հունգարիայի սահմանն անցկացնել չհայտարարագրված գումարներով մի քանի ճամպրուկ, հայտնում է ntv.ru-ն։

Անաստասիա Կոտվիցկայայի ճամպրուկներում եղել է 28 մլն դոլար և 1,3 մլն եվրո, որը նա ստիպված է եղել հայտարարագրել։ Հատկանշական է, որ ուկրաինացի նախկին պատգամավորի կնոջ ուղեբեռը ուկրաինացի մաքսավորների մոտ հետաքրքրություն չի առաջացրել։

Ըստ լրատվամիջոցների՝ դա տեղի է ունեցել մարտի 14-ին Վիլոկի անցակետում։ Սոցցանցերում տարածվել են կադրեր, որոնք արվել են հունգարացի մաքսավորների կողմից։ Հետագայում Կոտվիցկին այս տեղեկությունը կեղծ է որակել։ Նա հայտարարել է, որ իր կնոջը ոչ ոք չի բերման ենթարկել, որ նա մեկնել է արտերկիր՝ ծննդաբերության հետ հարցերը կազմակերպելու նպատակով, իսկ այժմ արդեն վերադարձել է երկիր։

  • Կիսվել: