Ուիթքոֆը հայտնել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ են եղել
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ Մայամիում կայացած բանակցություններն արդյունավետ են եղել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների:


