շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուիթկոֆը Ռուսաստան կմեկնի չորեքշաբթի կամ հինգշաբթի. Թրամփ

Ուիթկոֆը Ռուսաստան կմեկնի չորեքշաբթի կամ հինգշաբթի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ղեկավարը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։

«Ես նկատի ունեմ Գազայի հատվածը, մարդկանց սննդի մատակարարումը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի կամ հինգշաբթի։

 

Նրանք ուզում են տեսնել նրան, խնդրել են հանդիպել նրա հետ»,-պնդել է Թրամփը։

«Կտեսնենք, թե ինչ կլինի»,-հավելել է նա։

  • Կիսվել: