շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուգանդան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին

Ուգանդան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին

Ուգանդան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ՝ ընդունելու արտաքսված միգրանտներին, եթե նրանք չունեն քրեական անցյալ և անչափահաս չեն։ Այս մասին հայտնել են երկրի պաշտոնյաները, տեղեկացնում է Associated Press-ը:
 
Նշվուկմ է, որ Ուգանդայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը մշակում են համաձայնագրի մանրամասները։
 
Մասնավորապես՝ Ուգանդայի ԱԳ նախարարը Associated Press-ի հետ զրույցում նշել է, որ չնայած ունեն փախստականների նկատմամբ բարեհամբույր քաղաքականությամբ, սակայն կան որոշ սահմանափակումներ։ Ընդգծվել է նաև, որ երկիր տեղափոխվածները պետք է լինեն աֆրիկյան երկրների քաղաքացիներ։

  • Կիսվել: