չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում զինծառայողներ են ձերբակալվել

Թուրքիայում զինծառայողներ են ձերբակալվել

«Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) դեմ տարվող հետաքննության շրջանակներում Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ցամաքային ուժերի 47 ծառայողի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել։ 21 նահանգում անցկացված միաժամանակյա գործողությունների արդյունքում Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել ու ձերբակալել են նրանցից 35-ին։

Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազության որոշմամբ նմանատիպ գործողություններ են իրականացվել ինը նահանգներում։ FETÖ-ի հետ կապի մեղադրանքով ձերբակալվել է 36 ահոգի. նրանք օգտագործել են «ByLock» բջջային հավելվածը, որը, ըստ Թուրքիայի իշխանությունների, օգտագործում են FETÖ-ականները՝ միմյանց հետ կապ պահպանելու համար։ Ձերբակալվածների տներից առգրավվե են խոշոր գումարներ և մեծ քանակությամբ փաստաթղթեր են:

FETÖ-ի դեմ տարվող հետաքննության շրջանակներում Կեսարիայում ևս 24 անձի ձերբակալման որոշում է կայացվել։ Այդ որոշման հիման վրա 6 նահանգում անցկացված միաժամանակյա գործողության արդյունքում նրանցից 18-ը ձերբակալվել են, իսկ ավելի ուշ վեց հոգի ազատ է արձակվել:

 

  • Կիսվել: