երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում ընդդիմադիր գործիչը պատշգամբի փլուզումից զոհվել է՝ իր կուսակցության հաղթանակը տոնելիս

Թուրքիայում ընդդիմադիր գործիչը պատշգամբի փլուզումից զոհվել է՝ իր կուսակցության հաղթանակը տոնելիս

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հայտնել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության բաժանմունքի ղեկավարի տեղակալի մահվան մասին՝ կուսակցության հաղթանակի բուռն տոնակատարությունների ժամանակ պատշգամբի փլուզումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

CHP-ն տեղամասերի 99,9 տոկոսի հաշվարկներով ղեկավարություն է ստանում 35 քաղաքների նկատմամբ, իշխող կուսակցությունն ունի 24 քաղաք, երկուշաբթի ավելի վաղ հայտարարել էր բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները:

Նշենք, որ Թուրքիայում կիրակի օրը տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը  20 տարվա մեջ առաջին անգամ առաջ է անցել իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունից: Ընդդիմության վերահսկողության տակ, բացի 2019 թվականից կառավարվող Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, հայտնվել են նաև նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ խոստովանել էր, որ իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը տեղական ընտրություններում չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների՝ տեղային բացթողումների պատճառով:

  • Կիսվել: