չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Թուրքիայի Բուրսա քաղաքում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել։

Ըստ Habertürk-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ժամանակով 08:10-ին «Ենիշեհիր» օդանավակայանում։

Դեպքի վայր են ժամանել բժշկական և փրկարարական խմբեր։ Ինքնաթիռը պատկանել է մասնավոր ավիացիոն դպրոցներից մեկին։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: