շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպումը հնարավոր է կայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում

Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպումը հնարավոր է կայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում

Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին տասնօրյակում Թուրքիայում Ուկրաինայի թեմայով հանդիպում կկայանա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան Ուկրաինայի վերաբերյալ միջազգային նոր հանդիպում է նախապատրաստում, որն իբր կանցկացվի Ստամբուլում, բայց Ռուսաստանին չեն հրավիրի այդ հանդիպմանը։ Նշվում էր, որ ստամբուլյան հանդիպումը կլինի Կոպենհագենում և Ջիդայում Ուկրաինայի թեմայով կայացած բանակցությունների ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվել է, այսպես կոչված, «Զելենսկու բանաձևը»։

«Ամսաթվի հարցում հստակություն դեռ չկա, համաձայնեցվում է։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի հոկտեմբերի վերջին տասնօրյակում», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: