երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Թուրքիայում անցկացվում ենտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ընտրություններին մասնակցում է 36 կուսակցություն:

Իրենց հերթին արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ընտրությունները, մասնավորապես, կփորձարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի ամրությունը երկրում։

Էրդողանի հերթական հաղթանակից հետո խոր ճգնաժամում հայտնված թուրքական ընդդիմությունը հույս ունի ռևանշի հասնել 2023 թվականի անհաջողության համար՝ նախևառաջ պահպանելով երկրի խոշորագույն երկու քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի վերահսկողությունը։

 

  • Կիսվել: