երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

Թուրքիայի մի շարք շրջաններում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնք ընդհուպ մոտեցել են Անթալիային և ափամերձ այլ հանգստավայրերի։

Ինչպես այսօր հայտնել են թուրքական իշխանությունները՝ որոշ շրջաններում հաջողվել է մարել կրակը։ Ստամբուլից հարավ գտնվող Բուրսա նահանգում, սակայն, գրանցվել են հրդեհների նոր բռնկումներ։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտնել է, որ ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1500 մարդ

Անթալիայում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասնում է մինչև +35°C-ի, քամու արագությունը՝ մինչև 27 կմ/ժ։ Թուրքիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև +50°C-ի։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհը մարելիս զոհվել է 10 հրշեջ։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: