երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայում փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցել է 88 երկրի 11 հազար փրկարար

Թուրքիայում փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցել է 88 երկրի 11 հազար փրկարար

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլատակների վերացման աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են եղել 88 երկրների փրկարարներ։ Այս մասին ուրբաթ օրը Գազիանթեփում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

«Ընդհանուր առմամբ մեզ օգնություն է առաջարկել 102 երկիր, որոնցից 88-ի փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ անմիջականորեն մասնակցել են մեր երկրում որոնողափրկարարական աշխատանքներին: 23 երկրների մասնագետների թիմերը ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել հայրենիք: Մնացածը շարունակում են աշխատել Թուրքիայում»,- ասել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ հանրապետություն է ժամանել ավելի քան 11000 օտարերկրյա փրկարար, որոնցից 5300-ը դեռ մաքրում են փլատակները։ Բացի դրանից, Թուրքիան արտասահմանից ստացել է 75 հազար վրան՝ տուժածներին ժամանակավորապես տեղավորելու համար։

 

  • Կիսվել: