երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել

Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, տեղեկացնում է ermenihaber.am-ը` հղում անելով demokrathaber.org-ին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել և գործարկել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրք զինվորները տարածքում իրականացրել են ականազերծման և որոնողական աշխատանքներ։

 

  • Կիսվել: