չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է բողոքի ցույցն ամերիկյան ռազմաբազայի մոտ

Թուրքիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է բողոքի ցույցն ամերիկյան ռազմաբազայի մոտ

Թուրքիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է բողոքի ցույցը Ադանա նահանգի ամերիկյան Ինջիրլիք ավիաբազայի մոտ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Հստակեցվում է, որ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության հիմնադրամը (IHH) բողոքի ակցիա է կազմակերպել՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետ։

«Խմբին թույլատրվել է հանրահավաք անցկացնել Սեզայ Կարակոչա բուլվարում նախատեսված վայրում: Երբ շարասյունը մոտեցել է բազային ժամը 14:00-ի սահմաններում, խմբի մի մասը փորձել է դաշտերի միջով մտնել բազա: Իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ՝ խմբին ցրելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: