կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայում նոր հարվածային անօդաչու է ներկայացվել` համալրված հետևակային ավտոմատ հրացանով

Թուրքիայում նոր հարվածային անօդաչու է ներկայացվել` համալրված հետևակային ավտոմատ հրացանով

Թուրքական անօդաչուներ արտադրող DASAL Havacılık Teknolojileri ընկերությունը նոր հարվածային անօդաչու թռչող սարք է ներկայացրել, որը համալրված է հետևակային ավտոմատ հրացանով: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նորագույն DOGAN անօդաչուն ներկայացվել է Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Նշվում է, որ անօդաչուն ներկայացվել է որպես ինտեգրված պաշտպանական և զսպման հարթակ ՝ 5.56 մմ ավտոմատ հետևակային հրացանով:

Նորագույն անօդաչուն կարող է 100-200  փամփուշտ զինամթերք տանել: Ընկերության ղեկավարը հայտնել է, որ այն նախատեսվում է արդյուանվետորեն կիրառել մարտի դաշտում:

  • Կիսվել: