հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.14-ին (Երեւանի ժամանակով 9.14-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գեքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

  • Կիսվել: