Թուրքիայում միևնույն նահանգում մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Այսօր Թուրքիայում՝ դարձյալ Թոքաթ նահանգում, երկրորդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ 4,0 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Աղետի էպիկենտրոնը գտնվել էր մոտ 110 հազար բնակչություն ունեցող Թուրխալ քաղաքից 35 կմ հարավ։ Փլուզվել էին մի քանի տներ։