հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարարության համաձայն՝ օգոստոսի 7-ին Մարմարա ծովի ափերին, հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Ստամբուլ, Բուրսա և Քոջաէլի քաղաքներում:

Նույն օրը հայտարարությամբ է հանդես եկել նաև Քանդիլլի աստղադիտարանը և երկրաշարժերի գիտահետազոտական ​​ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ:

  • Կիսվել: