հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում ջրի պակաս կա․ բնակիչնեերին հորդորում են խնայել այն

Թուրքիայում ջրի պակաս կա․ բնակիչնեերին հորդորում են խնայել այն

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը CNN Türk-ին տված հարցազրույցում կոչ է արել բնակչությանը մոբիլիզացնել ջանքերը և «զգայուն մոտեցում» ցուցաբերել՝ կապված երկրում ջրի պակասի հետ։

Օգոստոսն ամենաչորն է եղել Թուրքիայում վերջին 33 տարվա ընթացքում, ավելի վաղ հայտնել էր Օդերևութաբանության գլխավոր վարչությունը։ Թուրքիայի մի զգալի մասը (բացառությամբ երկրի արևելյան և արևմուտքում գտնվող մի շարք շրջանների) օդերևութաբանների կողմից երաշտի պատճառով ընդգրկված է արտակարգ գոտում։

«Մենք պետք է ճանաչենք այն փաստը, որ կլիմայի փոփոխությունը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, որ դրա հետևանքները կործանարար կլինեն: Կլիմայական ճգնաժամի համատեքստում մենք Միջերկրական ծովի ավազանի այն երկրներից ենք, որոնք ամենաշատն են տուժելու կլիմայի փոփոխությունից։ Օդի ջերմաստիճանի բարձրացումը, չոր օրերի շարքը և դրա հետ կապված ջրի գոլորշիացումը պահանջում էին ընդհանուր քաղաքականություն մշակել»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: