ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր

Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում:

 

Բազմաթիվ տներ, աշխատավայրեր և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել են հեղեղի տակ մնացած ավտոմեքենայի մեջ:

  • Կիսվել: