չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թուրքիայում Իրանի դեսպանը խոսել է հայ-թուրքական երկխոսությունից

Թուրքիայում Իրանի դեսպանը խոսել է հայ-թուրքական երկխոսությունից

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը Անկարայում լրագրողների համար կազմակերպած իֆթարի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման նպատակով իրականացվող երկխոսությունից: 

Իֆթար - հյուրասիրություն, ընթրիք՝ մահեմադական ծոմապահությունից դուրս գալու համար, մանրամասնում է Ermenihaber.am-ը։

Դեսպանը մասնավորապես ասել է.

«Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրնեի միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է: Եթե տարածաշրջանի երկրները, խնդիրները միասին քննարկելով լուծեն, այդպիսով կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները»: 

  • Կիսվել: