ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիայում Իրանի դեսպանն ԱԳՆ է կանչվել

Թուրքիայում Իրանի դեսպանն ԱԳՆ է կանչվել

Թուրքիայում արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, դիվանագետին ԱԳՆ են կանչել Թեհրանի հայտարարության պատճառով առ այն, որ Անկարան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունում Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Անկարան Թեհրանի աջակցությունն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարի հարցում և ոչ թե իր դեմ հայտարարություններ:

Նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել էր, որ Թեհրանը դեմ է թուրքակական ներխուժմանն Իրաք և կոչ է անում Անկարային դուրս բերել իր զորքերն այդ երկրի տարածքից և հարգել միջազգային սահմանները:

  • Կիսվել: