շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում հողի մեջ թաքցված զենք-զինամթերք է հայտնաբերվել

Թուրքիայում հողի մեջ թաքցված զենք-զինամթերք է հայտնաբերվել

Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում անվտանգության ուժերի կազմակերպած գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է զենք-զինամթերք, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ժանդերմերիայի ստորաբաժանումների կատարած որոնողական աշխատանքների արդյունքում հողի մեջ թաղված 2 նշանառու հրացան, 6 Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ և 734 փամփուշտ է հայտնաբերվել։

Ենթադրվում է, որ զինամթերքը հողի մեջ են թաքցրել են Թուրքիայում ահաբեկչական խմբավովում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) զինյալները։

  • Կիսվել: