շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում հնարավոր են համարում 2027-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը

Թուրքիայում հնարավոր են համարում 2027-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հնարավոր է համարել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ:

Իր հերթին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով նրա կոչը, հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, և այլ օրակարգ չկա:

Էրդողանի հայտարարությունից հետո Օզելն ընդգծել էր, որ հանրապետության գործող ղեկավարը չի կարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրությունների:

Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, նախագահին կից իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումն էլ չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը 2027 թվականի վերջին եռամսյակում-2028 թվականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն:

 

  • Կիսվել: